29/08/2016 11:54
Նավթի համաշխարհային գները նվազում են
Լոնդոնի և Նյու Յորքի բորսաներում էլեկտրոնային սակարկությունների ընթացքում նավթի գները նվազել են, հայտնում Gazeta.ru-ն:
Նյու Յորքի ապրանքային բորսայում (NYMEX) WTI տեսակի նավթի հոկտեմբերյան ֆյուչերսների արժեքը նվազել են 1,36 տոկոսով՝ կազմելով 46,99 դոլար՝ մեկ բարելի դիմաց:
Լոնդոնի ICE Futures բորսայում Brent տեսակի նավթի հոկետմբերյան մատակարարումների արժեքը նվազել է 0,85 տոկոսով՝ հասնելով 49,29 դոլարի՝ մեկ բարելի դիմաց: