29/08/2016 13:07
Գյումրիում պատշգամբից ընկած 2-ամյա երեխայի վիճակը շարունակում է մնալ ծանր
Գյումրիում օգոստոսի 25-ին շենքի 4-րդ հարկի պատշգամբից ընկած 2-ամյա Հովհաննես Մանուկյանի առողջական վիճակը շարունակում է մնալ ծանր, առկա է աննշան դրական տեղաշարժ, հաղորդում են ՀՀ առողջապահության նախարարության մամուլի ծառայությունից:
«Երևանի «Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ի վերակենդանացման և ինտենսիվ թերապիայի բաժանմունքի ղեկավար Աննա Չոբանյանի փոխանցմամբ` փոքրիկին միացված է արհեստական շնչառության սարք:
Հիշեցնենք, որ երեխայի տեղափոխել էին «Գյումրիի «Մոր ու մանկան ավստրիական հիվանդանոց», որտեղից 15 րոպե անց՝ Երևան», - ասված է ԱՆ մամուլի հաղորդագրությունում: