30/08/2016 17:29
Apple-ից ռեկորդային 13 մլրդ եվրո են բռնագանձել հօգուտ Իռլանդիայի իշխանությունների
Եվրահանձնաժողովը ամերիկյան Apple ընկերությունից 13 միլիարդ եվրո է բռնագանձել հօգուտ Իռլանդիայի իշխանությունների, հայտնում է BBC-ի ռուսական ծառայությունը:
Ռեկորդային գումարը բռնագանձվել Է որպես փոխհատուցում այն կորուստների, որոնք Իռլանդիայի տնտեսությունը կրել Է ընկերության չհաշվեգրված հարկերի պատճառով;
Հակամենաշնորհային հետաքննությունը, որի արդյունքներով կայացվել է որոշումը, շարունակվել է երեք տարի:
Հետաքննության ընթացքում եվրոպացի պաշտոնյաները հանգել են այն եզրակացության, որ ընկերությունն Իռլանդիայում ստացել է չհիմնավորված հարկային արտոնություններ, ինչը նրան թույլ է տվել զգալիորեն ավելի քիչ հարկեր վճարել, քան մրցակիցները: