30/08/2016 16:38
Թայֆունի պատճառով Toyota-ն կանգնեցրել է գործարանների աշխատանքը
Ճապոնական Toyota ավտոկոնցեռնը որոշում է կայացրել ժամանակավորապես դադարեցնել երկրի հյուսիս-արևելքում գտնվող իր գործարանների աշխատանքը՝ կապված այդ տարածաշրջանին մոտեցող «Լայոնրոկ» թայֆունի հետ, հայտնում է ТАСС-ը հղում անելով ընկերության տարածած հայտարարությանը:
Նշվում է, որ կասեցվում է աշխատանքը Իվատե և Միյագի պրեֆեկտուրաներում:
Նախատեսվում է, որ մինչև երեկո «Լայոնրոկ» թայֆունը կհասնի ճապոնական ափերին:
Անցած շաբաթ Ճապոնիային վրա էր հասել «Մինդուլ» թայֆունը, ինչի հետևանքով ավելի քան 60 մարդ վիրավոր է, մեկը զոհվել է: Այդ ժամանակ տարհանման խորհուրդ էր ստացել ավելի քան կես միլիոն մարդ: