30/08/2016 16:27
Ծանրորդ Անդրանիկ Կարապետյանի վիրահատությունը հաջող է անցել
Ծանրամարտի Հայաստանի հավաքականի անդամ Եվրոպայի չեմպիոն Անդրանիկ Կարապետյանի վիրահատությունը հաջող է անցել, հայտնում են ՀԱՕԿ լրատվության բաժնից:
31-րդ ամառային Օլիմպիական խաղերի ժամանակ Կարապետյանը վնասվածքի պատճառով չէր շարունակել պայքարը, թեպետ պոկում վարժությունում երկրորդ տեղում էր: Մոսկվայում կայացած վիրահատությունը հաջող է անցել և Կարապետյանն իրեն լավ է զգում:
Անդրանիկ Կարապետյանը 2016 թվականի Եվրոպայի առաջնության չեմպիոն է, աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր: