30/08/2016 18:12
Դատարանը մերժեց Արարատ Խանդոյանին գրավի դիմաց ազատ արձակել
Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը մերժեց «Սասնա ծռեր» խմբի անդամ Արայիկ Խանդոյանի («Միայնակ Գայլ») եղբորը՝ Արարատ Խանդոյանին գրավի դիմաց ազատ արձակել:
«Որէև սպասելիք էր չկար, որ մի բան կլինի: Որէև հիմնավորում չկար, հերթական քաղաքական որոշումն էր: Մեր դատավորները պատանդի վիճակում են գտնվում», - լրագրողներին ասաց Արարատ Խանդոյանի փաստաբան Արա Ղարագյոզյանը:
Արարատ Խանդոյանին, հիշեցնենք, մեղադրանք է առաջադրվել ՀՀ Քրեական օրենսգրքի 225 հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով, այն է՝ զանգվածային անկարգություններին մասնակցելը: