30/08/2016 10:26
Դիլիջանի քաղաքապետը շնորհավորական ուղերձ է հղել Գիտելիքի օրվա առթիվ. «Հրապարակ»
«Հրապարակ»-ում կարդում ենք.
«Մեր գերատեսչությունների կայքերում զավեշտի պակաս չկա: Երեկ` օգոստոսի 29-ին, Դիլիջանի քաղաքապետարանի կայքում տեղադրվել է քաղաքապետ Արմեն Սանթրոսյանի շնորհավորական ուղերձը՝ Գիտելիքի օրվա առթիվ:
Գիտելիքի օրը, հիշեցնենք, սեպտեմբերի 1-ն է, բայց, ինչպես տեսնում եք, քաղաքապետը շտապում է կամ, ինչպես ասում են մեծերը, վախենում է այդ օրը չգա: Դե ինչ, կարելի էր ձեռքի հետ էլ գրել «Շնորհավոր Ամանոր և Սուրբ Ծնունդ»»: