30/08/2016 17:25
ԵՄ-ն ՀՀ իշխանություններին կոչ է անում հուլիսյան իրադարձությունների բոլոր դեպքերի առնչությամբ անցկացնել արժանահավատ հետաքննություն
Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկին հանդիպել է ՀՀ արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանի հետ` Հայաստանում արդարադատության համակարգի գործունեության, ինչպես նաև այդ ոլորտում ԵՄ-Հայաստան համագործակցության վերաբերյալ մտքեր փոխանակելու համար, հայտում է Հայաստանում ԵՄ պատվիրակոթւյան մամուլի ծառայությունը:
Դեսպանը հետաքրքրվել է Երևանում տեղի ունեցած հուլիսյան իրադարձություններին վերաբերող դատական վարույթներով: Նա ընդգծել է, որ Եվրոպական միությունը կոչ է անում Հայաստանի իշխանություններին բոլոր դեպքերի առնչությամբ անցկացնել արժանահավատ, արդյունավետ և անաչառ հետաքննություն, ինչպես նաև կալանքի տակ գտնվող բոլոր անձանց ապահովել արդար դատաքննության ու պատշաճ բժշկական օգնություն ստանալու իրավունքի իրականացման հնարավորությամբ:
Դեսպանն ընդգծել է արդարադատության համակարգի անկախության առանցքային կարևորությունը, որը պետք է ապահովի պատշաճ գործընթաց և գնահատական տա բավարար, ողջամիտ և արժանահավատ ապացույցներին: