30/08/2016 11:23
Էդվարդ Նալբանդյանն ընդունել է Վաշինգտոնի Կարնեգի հաստատության նախագահ
ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանն ընդունել է Վաշինգտոնի Կարնեգի հաստատության նախագահ, ԱՄՆ պետքարտուղարի նախկին առաջին տեղակալ Ուիլյամ Բըրնսին և Տավիտյան հիմնադրամի ղեկավար, բարերար Ասո Տավիտյանին։
Հանդիպմանն անդրադարձ է կատարվել հայ-ամերիկյան բարեկամական գործընկերության հեռանկարներին։
Զրույցի ընթացքում մտքեր են փոխանակվել միջազգային և տարածաշրջանային արդի խնդիրների և դրանց լուծման ուղիների շուրջ։