30/08/2016 17:30
Հելսինկյան ասոցիացիան նոր նախագահ ունի
Այսօր հրավիրվել է «Հելսինկյան ասոցիացիա» իրավապաշտպան հասարակական կազմակերպության արտահերթ ընդհանուր ժողով, որտեղ նոր նախագահ է ընտրվել:
Ժողովը միաձայն որոշել է Հելսինկյան ասոցիացիա իրավապաշտպան հասարկական կազմակերպության նախագահ ընտրել Նինա Կարապետյանցին:
Խորհրդի անդամներ են ընտրվել Էդուարդ Դանիելյանը, Արարատ Մարգարյանն ու Հռիփսիմե Ասատրյանը, իսկ Արման Վեզիրյանը,, Արայիկ Պապիկյանն ու Լիլիթ Թադևոսյանն ընտրվել են Վերստուգիչ հանձնաժողովի անդամներ:
Հիշեցնենք, որ Հելսինկյան ասոցիացիա իրավապաշտպան հասարակական կազմակերպության նախագահ Միքայել Դանիելյանը օգոստոսի 24-ին մահացել էր: