30/08/2016 15:26
Հովհաննես Հարությունյանի վիրահատության մասին դեռ վաղ է խոսել. «Էրեբունի» ԲԿ տնօրեն
«Սասնա ծռեր» խմբի անդամ Հովհաննես Հարությունյանի վիրահատության անցկացման վերաբերյալ դեռ վաղ է կոնկրետ ժամկետներ նշելը, լրագրողների հետ զրույցում հայտնեց «Էրեբունի» ԲԿ տնօրեն Միքայել Մանուկյանը:
«Հովհաննեսի վիրահատության համար մոտ 10 օրից 2 շաբաթ կպահանջվի: Հիմա նրան չենք կարող վիրահատել, որովհետև ոտքի վերքը դեռևս թույլ չի տալիս խոսել վերջնական ֆիքսացիայի մասին», - ասաց Մ.Մանուկյանը:
Այսօր լրագրողների հետ հանդիպմանը Հովհաննես Հարությունյանի իրավապաշտպաններ Հայարփի Սարգսյանը և Արա Ղարագյոզյանը մտահոգություն էին հայտնել Հովհաննեսի առողջական վիճակի մասին՝ նշելով, որ նրան շտապ բուժօգնություն է հարկավոր: