30/08/2016 21:38
Մարադոնան ձերբակալվել է՝ կեղծ փաստաթղթեր օգտագործելու կասկածանքով
55-ամյա Դիեգո Արմանդո Մարադոնան կրկին իր մասին խոսելու առիթ է տվել: Այս անգամ նա ոչ թե ինչ-որ անվնաս վիրահատությամբ, այլ լուրջ իրավախախտմամբ, հայտնում է isport.ua-ն։
Նախկին ֆուտբոլիստը ձերբակալվել է Բուենոս Այրեսի օդանավակայանում՝ մեղադրվելով կեղծ, նախկինում գողացված փաստաթղթերի օգտագործման մեջ։ Նրան ձերբակալել են այն պահին, երբ ցանկանում էր իր 25-ամյա ընկերուհու հետ մեկնել Դուբայ։
Ինքը՝ Մարադոնան, հերքում է մեղադրանքը՝ իր տեսքով ցուցադրելով, որ շատ է զայրացած։
«Ես ոչ մեկի չեմ թույլատրի վերահսկել իմ կյանքը։ 15 տարեկանից անում եմ այն, ինչ ուզում եմ, և ոչ ոք չի կարող ինձ հրամայել։ Այս մեղադրանքն աբսուրդ է։ Իմ փաստաբանը կփորձի պարզել՝ ինչ է կատարվում, որը, անկասկած, կազմակերպվել է որևէ քաղաքական գործչի կողմից», - ասել է Մարադոնան: