30/08/2016 16:32
Ռինգ վերադառնալու մասին ոչ մի խոսք չի կարող լինել. Մեյվեզեր
Աշխարհի չեմպիոնի 12 տիտղոս ունեցող Ֆլոյդ Մեյվեզերը հերքել է մամուլում շրջանառվող այն լուրերը, որոնց համաձայն՝ պատրաստվում է ռինգ վերադառնալ։
«Հազար անգամ ինձ նույն հարցն են տալիս, իսկ ես կրկին և կրկին պատասխանում եմ՝ չեմ վերադառնալու բռնցքամարտ։ Հիմա պատրաստվում եմ օգնել երիտասարդ բռնցքամարտիկներին և վերջ։ Ռինգ վերադառնալու մասին ոչ մի խոսք չի կարող լինել»,-ասել է Մեյվեզերն, ում խոսքերն է մեջբերել Fighthype-ը: