30/08/2016 17:20
Ուզբեկստանում չեղարկել են Անկախության օրվան նվիրված հանդիսությունները
Ուզբեկստանի իշխանությունները չեղարկել են սեպտեմբերի 1-ին կայանալիք Անկախության օրվան նվիրված պաշտոնական տոնակատարությունները, փոխանցում է Lenta.ru-ն հղում անելով BBC O'zbek-ին:
Որոշման պատճառը չի նշվում: Հրատարակությունը չունի տեղեկություններ, թե արդյոք հանդիսությունների չեղարկումը կապված է Ուզբեկստանի նախագահ Իսլամ Քարիմովի հոսպիտալացման հետ:
Օգոստոսի 27-ին 78-ամյա Իսլամ Քարիմովը գլխուղեղի արյունազեղման պատճառով տեղափոխվել է հիվանդանոց:
Օգոստոսի 29-ի երեկոյան «Ֆերգանա» գործակալությունը, վկայակոչելով սեփական աղբյուրներին, հայտնել է 78-ամյա Քարիմովի մահվան մասին: Միևնույն ժամանակ, նախագահի աշխատակազմում РИА Новости-ի աղբյուրը մահվան մասին հաղորդագրությունը հերքել է:
Քարիմովն Ուզբեկստանի նախագահ է ընտրվել 1991 թվականին: