30/08/2016 15:17
Չիլիում երկրաշարժ է տեղի ունեցել
Չիլիի արևմուտքում 5,5 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել: Այդ մասին հայտնել է ԱՄՆ-ի Երկրաբանական ծառայությունը, փոխանցում է ТАСС-ը:
Ստորգետնյա ցնցումների էպիկենտրոնը գտնվել է Կոնստիտուսյոն քաղաքից 49 կմ դեպի հյուսիս-արևմուտք: Օջախը գտնվել է 19,2 կմ խորության վրա:
Տուժածների կամ ավերածությունների, նաև ցունամիների սպառնալիքի վերաբերյալ տվյալներ չեն ստացվել: