30/08/2016 12:07
Էրեբունի բժշկական կենտրոնում սկսվել է Պավլիկ Մանուկյանի որդու վիրահատությունը. պաշտպան
Էրեբունի բժշկական կենտրոնում ընթանում է «Սասնա ծռեր» խմբի անդամ Պավել Մանուկյանի որդու՝ Արամ Մանուկյանի վիրահատությւոնը, հայտնեց Մանուկյանների փաստաբան Հարություն Բաղդասարյանը:
«Արամ Մանուկյանը իրեն լավ է զգացել, կայտառ էր, առույգ: Կարծում եմ վիրահատության հետ կապված խնդիրներ չեն լինի», - ասաց փաստաբանը:
Արամ Մանուկյանին «Դատապարտյալների հիվանդանոցից» երեկ տեղափոխել էին Էրեբունի բժշկական կենտրոն՝ հետազոտույան:
Նա ոտքի հրազենային վիրավորում էր ստացել հուլիսին ոստիկանության ՊՊԾ գնդում տեղի ունեցած փոխհրաձգության ժամանակ:
Արամ Մանուկյանին մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 219-րդ հոդվածի 3-րդ մասով, որը սահմանում է շենքեր, շինություններ, տրանսպորտի, հաղորդակցության կամ կապի միջոցներ զավթելը և 235-րդ հոդվածով` ապօրինի կերպով զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելը, իրացնելը, պահելը, փոխադրելը կամ կրելը:
Այսօր վիրահատության է ենթարկվելու նաև «Սասնա ծռեր» խմբի մեկ այլ անդամ Աշոտ Պետրոսյանը: