30/08/2016 19:50
Վենեսուելայից արտաքսում են Al Jazeera-ի նկարահանող խմբին
Վենեսուելայի իշխանությունները Կոլումբիա են արտաքսել Al Jazeera հեռուստաալիքի նկարահանող խմբին՝ երկրում տեղի ունեցող իրադարձությունները լուսաբանել ցանկանալու փորձի համար: РИА Новости-ի փոխանցմամբ՝ այդ մասին հայտնել են երկրի լրագրողների արհմիությունում:
Ֆրանս պրեսս գործակալության տեղեկություններով՝ այս շաբաթ Վենեսուելայում սպասվում է ընդդիմության քայլերթ՝ երկրի նախագահ Նիկոլաս Մադուրոյի դեմ: Ենթադրվում է, որ հեռուստաալիքի նկարահանող խումբը Արգենտինայից Վենեսուելա է ժամանել այդ իրադարձությունը լուսաբանելու համար:
«Al Jazeera հեռուստաալիքի նկարահանող խումբը ձերբակալվել է Մայքեթիում: Իշխանությունները ցանկանում են նրանց երկրից արտաքսել առաջին իսկ չվերթով», - Twitter-ի միկրոբլոգում գրել են լրագրողների միության ներկայացուցիչները:
Al Jazeera հեռուստաալիքը տեղի ունեցածին դեռևս չի արձագանքել: