30/08/2016 10:13
Քաղաքապետարանը ի գիտություն է ընդունել «Քաղաքացիական պայմանագրի» իրազեկումը՝ սեպտեմբերի 10-ին հավաք անցկացնելու վերաբերյալ
Երևանի քաղաքապետարանը երեկ ի գիտություն է ընդունել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության նախագահ Արայիկ Հարությունյանի իրազեկումը՝ սեպտեմբերի 10-ին Ազատության հրապարակում հավաք անցկացնելու վերաբերյալ։
Այս մասին «Հայկական ժամանակ»-ը տեղեկացել է Երևանի քաղաքապետարանից։
Հիշեցնենք, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը սեպտեմբերի 10-ին ժամը 19։00-ին Երևանի «Ազատության» հրապարակում հանրահավաք է հրավիրել, որտեղ կխոսվի Հայաստանում հաստատված քաղաքական ճգնաժամի և լուծման ուղիների մասին։