30/08/2016 17:54
Ֆրանսիայի էկոնոմիկայի նախարարը լքել է պաշտոնը
Ֆրանսիայի էկոնոմիկայի նախարար Էմանուել Մակրոնը լքել է պաշտոնը՝ գործող նախագահ Ֆրանսուա Օլանդին իր հավատարմության վերաբերյալ ամիսներ տևած քննարկումներից հետո, հայտնում է Gazeta.ru-ն հղում անելով ֆրանսիական ԶԼՄ-ներին:
Մակրոնից մեկնաբանություններ դեռ չեն ստացվել:
Հունիսի սկզբին Ֆրանսիայում աշխատանքային բարեփոխման որոշման համար Մակրոնի վրա հավկիթներ էին նետել: Մակրոնն իր պաշտոնը զբաղեցնում էր 2014 թվականից: Նա փոխարինել էր Առնո Մոնտեբուրին: