30/08/2016 13:05
Այս տարվա ընթացքում գրանցվել է 1972 ճանապարհատրանսպորտային պատահար. զոհվել է 150 և վիրավորվել 2794 մարդ. ՃՈ
Այս տարվա ընթացքում ճանապարհատրանսպորտային պատահարների հետևանքով զոհվել է 150 և վիրավորվել 2794 քաղաքացի, լրագրողների հետ զրույցում հայտնեց Ճանապարհային ոստիկանության ճանապարհապարեկային ծառայության բաժնի պետ, ոստիկանության գնդապետ Նորիկ Սարգսյանը։
«Օգոստոսի 29-ի դրությամբ ՀՀ-ում գրանցվել է 1972 ճանապարհատրանսպորտային պատահար, որի հետևանքով զոհվել է 150 և վիրավորվել 2794 մարդ։ Նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի համեմատությամբ պատահարների քանակը նվազել է 174-ով, զոհերի թիվը` 53-ով և վիրավորների թիվը` 253-ով։ 2011-ից սկսած աճի տենդենց կար, և առաջին անգամ այս տարի այդ աճի տենդեցը կանգնել է», - տեղեկացրեց Նորիկ Սարգսյանը։
Վերջինիս փոխանցմամբ՝ պատահարները նվազել են վարորդների նկատմամբ խիստ վարչարարության և թաղանթապատված դիմապակիների դեմ պայքարի հետևանքով։