30/08/2016 14:24
«Նաիրիտի» վերագործարկման համար ներդրումային ծրագիր չի ներկայացվել. Թարփոշյան
Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ «EU-ASIA Buisness Finance Centre» հոլդինգի նախագահ Աշոտ Գրիգորյանը հայտարարեց, որ հոլդինգը պատրաստ է 20 միլիոն դոլար ներդնել «Նաիրիտ» գործարանի վերագործարկման համար: Գրիգորյանը նաև նշեց, որ ինքը գրավոր նամակ է ուղարկել ՀՀ Էներգետիայի և բնական պաշարների նախարար Լևոն Յոլյանին, մինչդեռ էական պատասխան նախարարությունից չի ստացել:
Aysor.am-ը փորձեց պարզաբանում ստանալ նաև ՀՀ Էներգետիայի և բնական պաշարների նախարարությունից: Մեզ հետ զրույցում նախարարի մամուլի քարտուղար Վասակ Թարփոշյանն ասաց, որ Լևոն Յոլյանն իր հարցազրույցներից մեկում անդրադարձել է հոլդինգին:
«Նախարարը նշել է, որ Էներգետիայի և բնական պաշարների նախարարությունը պատրաստ է քննարկել ցանկացած իրական ծրագիր, բայց ներդրումներն իրականացնելու համար կոնկրետ ծրագիր չի ներկայացվել, ուստի դրանք չեն քննարկվել», - ասաց Վ.Թարփոշյանը: