31/08/2016 21:00
Google-ն ԱՄՆ-ում Uber-ի էժան այլընտրանք է հիմնում
Google ընկերությունը մտադիր է իրագործել Սան Ֆրանցիսկոյի շրջանում ուղեկիցների որոնման ծառայության զարգացման փորձնական ծրագիրը, հայտնում է Lenta.ru-ն:
Դրա համար կօգտագործվի Waze նավիգացիոն հավելվածը, որը մշակել է Իսրայելի համանուն ընկերությունը, որը Google-ը գնել է 2013 թվականին: Այն իրական ժամանակի ռեժիմով տեղեկատվություն է տրամադրում մայրուղիներով ավտոմեքենաների երթևեկության վերաբերյալ՝ մասնակից վարորդներից ստացված տվյալների հիման վրա:
Ի տարբերություն Uber տաքսի ծառայության, Waze-ի պլատֆորմում կիագործվի պոտենցիալ ուղևորի և վարորդի միջև կապի հաստատման սկզբունքը: Ընկերությունը հայտարարել է, որ ծառայության սակագները կպահպանվեն «բավականին ցածր» մակարդակում: