31/08/2016 13:59
ԱՄՆ-ում կինն ինքնահրկիզման փորձ է արել ներկայացուցիչների պալատի անդամի գրասենյակում
Ամերիկյան Իլինոյս նահանգում՝ Չիկագոյում կինն ինքնահրկիզման փորձ է արել ԱՄՆ ներկայացուցիչների պալատի անդամ Դեննի Դևիսի գրասենյակում, հայտնում է РИА Новости-ն:
Ըստ ոստիկանության՝ անհայտ կինը ձեռքերի ախտահարման համար նախատեսված հեղուկը լցրել էր բերանի մեջ, իր վրա ու վառել կրակայրիչով: Գրասենյակի աշխատակիցները փորձել են մարել կրակը, սակայն կինը փորձել է փախչել:
Կնոջը հիվանդանոց են հասցրել ծանր այրվածքներով, նրա վիճակը գնահատվում է որպես կայուն:
Միջադեպի ժամանակ Դևիսը գրասենյակում չի եղել: Նա ասել է, որ տեղյակ չէ, թե ինչը կարող էր կնոջը դրդել նման քայլի: