31/08/2016 11:03
Ադրբեջանը հերթական ապատեղեկատվությունն է տարածել. ՀՀ ՊՆ-ն հերքում է
Ադրբեջանական որոշ լրատվամիջոցների (haqqin.az, politika.az, meydan.tv) տարածած սադրիչ տեղեկությունը, թե օգոստոսի 30-ին ՀՀ ԶՈւ ստորաբաժանումները հայ-ադրբեջանական սահմանագոտու հարավարևմտյան հատվածում` նախիջևանյան ուղղությամբ, խախտել են հրադադարի ռեժիմը, ինչի հետևանքով զոհվել է ադրբեջանական ԶՈւ զինծառայող, իրականությանը չի համապատասխանում:
ՀՀ պաշտպանության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից հայտնում են, որ ՀՀ Զինված ուժերը խստորեն հետևում է հրադադարի ռեժիմի պահպանմանը և համապատասխան գործողությունների է դիմում միայն հակառակորդի կողմից արձանագրվող խախտումների և գնդակոծությունների դեպքում: