31/08/2016 10:08
Ոստիկանությունը ձերբակալել է ամերիկացի երգիչ Քրիս Բրաունին
Ամերիկացի փոփ-երգիչ Քրիս Բրաունը ձերբակալվել է հրազենի կիրառմամբ հարձակման մեղադրանքով, հայտնում է Lenta.ru-ն:
Լոս-Անջելեսի ոստիկանությունը խուզարկություն է անցկացրել ամերիկացի երգչի տանը: Վաղ առավոտյան 911 ծառայություն մի կին էր զանգահարել և օգնություն խնդրել:
Բրաունն ավելի վաղ հեռացել էր ոստիկանության կողմից շրջափակված տնից: Ավելի ուշ Ինսթագրամի իր էջում նա հերքել է այդ տեղեկությունը: Ըստ ոստիկանության տվյալների՝ հաղորդագրության պահին այդ աղջիկը չի եղել Բրաունի տանը:
Մանրամասնվում է, որ երգչին ուղղված մեղադրանքով հանդես է եկել Բեյլի Քարրանը, որը գեղեցկության մրցույթում ստացել էր «Միսս տարածաշրջանային Կալիֆորնիա» տիտղոսը: Նրա խոսքով՝ ինքը պառկած է եղել երգչի տան ջակուզիում և հիացել է թանկարժեք զարդերի հավաքածուի մեջ գտնվող մեկ զարդով, ինչի պատճառով երգիչը հունից դուրս է եկել ու սկսել է սպառնալ իրեն: