31/08/2016 21:53
Թուրքիան Գերմանիային մեղադրել է «մշակութային ազգայնամոլության» մեջ
Թուրքիայի՝ Եվրամիության հարցերով նախարար Օմեր Չելիքը հայտարարել է, որ Եվրոպական հանձնաժողովում Գերմանիայի ներկայացուցիչ Գյունթեր Էթթինգերի հայտարարությունը, թե Թուրքիան հազիվ թե դառնա ԵՄ-ի անդամ, քանի դեռ այդ երկրում նախագահի պաշտոնը զբաղեցնում է Ռեջեփ Թայիփ Էրդողանը՝ «մշակութային ազգայնամոլության» դրսեվորում է, հայտնում է Gazeta.ru-ն:
Էթթինգերն ավելի վաղ կարծիք էր հայտնել, որ ԵՄ-ին Թուրքիայի անդամակցության պայմաններից մեկը պետք է լինի Թուրքիայի նախագահի պաշտոնից Էրդողանի հեռանալը:
Նա նաև հայտարարել էր, որ Թուրքիայի քաղաքացիների համար վիզային ռեժիմը մոտ ժամանակներս չի վերացվի: