31/08/2016 12:31
Իտալիայում երկրաշարժի զոհերի թիվը հասել է 293-ի
Իտալիայի ազգային հրշեջ ծառայության աշխատակիցները, որոնք որոնողափրկարարական գործողություն են իրականացնում Ամատրիչե քաղաքում, որը գրեթե ամբողջովին ավերվել է երկրաշարժից, փլատակներից դուրս են բերել ևս մեկ զոհվածի մարմին:
Այդպիսով տարերային աղետի զոհերի ընդհանուր թիվը հասել Է 293-ի, հատնում է РИА Новости-ն:
Սա արդեն վեցերորդ դիակն է, որը դուրս Է բերվել Roma ավերված հյուրանոցի փլատակներից, որտեղ, ինչպես ենթադրվում Է, թաղված է ևս վեց մարդ:
6,0 մագնիտուդով ուժգին երկրաշարժը լույս օգոստոսի 24-ի գիշերը տեղի է ունեցել Իտալիայի կենտրոնական մասում: