31/08/2016 09:58
Հայաստանի ազգային հավաքականն առաջին մարզումն է անցկացրել Չեխիայում. Լուսանկարներ
Հայաստանի ազգային հավաքականն առաջին մարզումն է անցկացրել Չեխիայում։
Մեր ազգային ընտրանին մարզվել է Մլադա Բոլեսլավ քաղաքի «Մեստսկի ստադիոն» մարզադաշտում, որտեղ այսօր Երևանի ժամանակով 21։15-ին կմեկնարկի Չեխիա-Հայաստան ընկերական հանդիպումը։
Հրավիրված բոլոր 23 ֆուտբոլիստները մասնակցել են մարզմանը, որի ընթացքում մարզիչները փորձարկել են մի քանի տակտիկական սխեմաներ։
Ֆուտբոլիստները նաև աշխատել են հարվածների և ստանդարտ դիրքերի իրացման վրա։