31/08/2016 10:00
Ճապոնիայում «Լայորնոկ» թայֆունի հետևանքով զոհերի թիվը հասել է 11-ի
Ճապոնիայի Իվատե պրեֆեկտուրայում «Լայորնոկ» թայֆունի զոհ է դարձել 11 մարդ, Հոքքայդոյում 3 մարդ անհետ կորած է համարվում, հայտնում է РИА Новости-ն:
Ճապոնիայի Իվաիձումի քաղաքի (Իվատե պրեֆեկտուրա) ծերանոցում 11 թոշակառուի մարմին է հայտնաբերվել: Ծերանոցի շենքը լցվել է թայֆունի պատճառով վարարած գետի ջրերով: Դեպքի վայրում աշխատում են իրավապահ մարմինները:
Նախօրեին «Լայորնոկ» թայֆունի հետևանքով չեղարկվել է ավելի քան 110 ներքին չվերթ: