31/08/2016 13:13
Մայնի Ֆրանկֆուրտի օդանավակայանում տարհանում է իրականացվում
Գերմանիայի դաշնային ոստիկանությունը տարհանում է իրականացրել Մայնի Ֆրանկֆուրտի օդանավակայանում, որը երկրում ամենախոշորն է՝ պայթյունի ենթադրյալ սպառնալիքի պատճառով: Այս մասին հայտնում է ТАСС-ը հղում անելով ականատեսներին:
Ուղևորուհիներից մեկի ստուգման ժամանակ միացել է մետաղորսիչ սարքի ազդանշանը, որից հետո կինը թաքնվել է: Արդյունքում, որոշում է կայացվել տարհանել տերմինալներից մեկը: