31/08/2016 10:29
Սան-Պաուլոյում Ռոուսսեֆի իմփիչմենթի դեմ հանդես եկող ցուցարարների շրջանում ռումբ է պայթել
Երեքշաբթի երեկոյան Բրազիլիայի նախագահ Դիլմա Ռոուսսեֆի իմփիչմենթի դեմ հանդես եկող ակցիայի մասնակիցների շրջանում ինքնաշեն ռումբ է պայթել, հայտնում է РИА Новости-ն:
Դրանից անմիջապես հետո ռազմականացված ոստիկանությունը սկսել է ցրել ցույցը: Երեք մարդ է ձերբակալվել, կան արդյոք պայթյունի հետևանքով տուժածներ՝ չի հաղորդվել:
Դեպքի վայրում այլ ցուցարարներ են հավաքվում: Նրանք քարեր ու փայտեր են բերում, որոշ ցուցարարներ տարբեր իրեր են նետում ոստիկանության ուղղությամբ: