31/08/2016 14:29
Նիկոլ Փաշինյանն աշխատանքային ճաշ է ունեցել Պյոտր Սվիտալսկու հետ
ԱԺ պատգամավոր, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության անդամ Նիկոլ Փաշինյանն աշխատանքային ճաշ է ունեցել ՀՀ-ում ԵՄ պատվիրակության ղեկավար Պյոտր Սվիտալսկիի հետ։
«Հետաքրքիր զրույց ունեցանք, անդրադարձանք Հայաստան-ԵՄ օրակարգի բազմաթիվ հարցերի։ Ուրախ եմ տեսնել, որ պարոն Սվիտալսկին հաջողությամբ ապաքինվում է հուլիսյան ցավալի միջադեպից հետո», - Facebook-յան իր էջում գրել է Փաշինյանը՝ ամբողջական ապաքինում և առողջություն մաղթելով ՀՀ-ում ԵՄ պատվիրակության ղեկավարին: