31/08/2016 10:52
Օբաման ԱՄՆ-ում մեկ տարով երկարացրել է արտակարգ դրության ռեժիմը
ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման ահաբեկչական սպառնալիքի կապակցությամբ երեքշաբթի երկրում մեկ տարով երկարաձգել է արտակարգ դրության ռեժիմը, որն ի սկզբանե հայտարարվել էր 2001 թվականի սեպտեմբերի 11-ի ահաբեկչական գործողություններից հետո, հայտնում է РИА Новости-ն:
Պետության ղեկավարի կարգադրության մեջ նշվում է, որ արտակարգ դրության ռեժիմի երկարաձգումը պայմանավորված է ահաբեկչական գործողությունների պահպանվող սպառնալիքով: Գործող ռեժիմի ժամկետը լրանում էր 2016 թվականի սեպտեմբերի 14-ին:
Ի սկզբանե արտակարգ դրության ռեժիմը 2011 թվականի սեպտեմբերի 14-ին ԱՄՆ-ի նախագահ Ջորջ Բուշ կրտսերի կողմից հայտարարվել էր Նյու Յորքում և Վաշինգտոնում կատարված ահաբեկչական գործողություններից հետո, որոնք մոտ 3000 մարդու կյանք էին խլել:
Փաստաթուղթն ինքնին ԱՄՆ իշխանությունների հստակ գործողությունները չի բովանդակում, բայց որոշիչ է ահաբեկչական սպառնալիքներին հակազդելու գործում համապատասխան միջոցներ ձեռնարկելու համար: