31/08/2016 15:17
ԱՄՆ-ում 3 մլն դոլար են խոստացել տաջիկ գնդապետի մասին տեղեկության դիմաց
ԱՄՆ իշխանությունները պատրաստ են 3 միլիոն դոլար վճարել փախուստի մեջ գտնվող տաջիկ գնդապետ Գուլմուրոդ Խալիմովի գտնվելու վայրի մասին տեղեկատվության համար, որը միացել Է «Իսլամական պետությանը», հայտնում է ТАСС-ը:
«Վարձատրությունը կտրվի «Պարգևներ հանուն արդարության» ծրագրի շրջանակներում, որն իրականացնում Է Պետական դեպարտամենտի Դիվանագիտական անվտանգության բյուրոն», - «Ռադիո Օզոդի»-ին («Ազատություն» ռադիոկայանի տաջիկական ծառայություն) հայտնել է ԱՄՆ-ի պետքարտուղարի տեղակալի օգնական Քուրտ Ռայսը:
Ռայսի խոսքով՝ Տաջիկստանի ՆԳՆ-ի հատուկ նշանակության ջոկատի նախկին հրամանատարը 2003-2014 թվականներին ահաբեկչության դեմ պայքարի միջոցներ է ուսանել վարժանքների ամերիկյան կենտրոններում:
Խալիմովն անհետացել էր 2014 թվականի ապրիլի վերջին, իսկ մեկ ամիս անց հայտնվել Սիրիայում: