31/08/2016 10:40
Հայաստանում դատապարտված 8 իրանցի կփոխանցվի Իրանի իշխանություններին
Հայաստանում դատապարտված 8 իրանցի կփոխանցվի Իրանի իշխանություններին, հաղորդում է իրանական «ԻՍՆԱ» լրատվական գործակալությունը:
Համաձայն հաղորդագրության՝ Իրանի ԱԳ նախարարի՝ հյուպատոսական հարցերով տեղակալ Հասան Ղաշղավին տեղեկացրել է, որ ԻԻՀ ԱԳ նախարարության, ՀՀ-ում Իրանի դեսպանության և Հայաստանի արդարադատության նախարարության միջև տեղի ունեցած քննարկումներից հետո՝ վերջինս տալով իր համաձայնությունը, որոշում է կայացվել Հայաստանում դատապարտված իրանցի 8 դատապարտյալի փոխանցել Իրանի իշխանություններին: