31/08/2016 14:36
Հյուսիսային Կորեայում կրթության փոխնախարարին մահապատժի են ենթարկել
Հյուսիսային Կորեայում մահապատժի են ենթարկել կրթության փոխնախարար Կիմ Յեն Ջիին և խիստ նկատողություն հայտարարել երկու բարձրաստիճան պաշտոնյաների։ Այս մասին հայտնում է Gazeta.ru-ն հղում անելով Հարավային Կորեայի միավորման հարցերով նախարարության ներկայացուցչի հայտարարությանը։
Նրա խոսքով՝ նախարարության բարձրաստիճան պաշտոնյա Կիմ Յեն Չոլը, որը պատասխանատու էր ներքաղաքական հարցերի համար՝ պետք է գնար «հեղափոխական միջոցառումների»։ Աղբյուրն այլ մանրամասներ չի հաղորդում։