31/08/2016 09:46
Նոր Ընտրական օրենսգրքով ՏԻՄ ընտրությունների ժամանակացույցը միատեսակ չէ սահմանված. «Հրապարակ»
Իշխանությունները, ի հեճուկս ընդդիմության, աննախադեպ լրջորեն են տրամադրված ՏԻՄ ընտրությունների հարցում, բոլորին հրահանգվել է տեղերում ակտիվություն ցուցաբերել: Բանն այն է, որ ԱԺ ընտրություններից դեռ 7 ամիս առաջ իշխանությունը վերարտադրվելու լուրջ հնարավորություն է ստանում, որն էլ ճանապարհ է հարթելու դեպի խորհրդարանական ընտրություններ: Այս մասին գրել է «Հրապարակ»-ը:
«Ի դեպ, նոր Ընտրական օրենսգրքով ՏԻՄ ընտրությունների ժամանակացույցը միատեսակ չէ սահմանված․ Գյումրին և Վանաձորը, Երևանի և ԱԺ ընտրությունների պես, նույն գրաֆիկով են ընթանալու, իսկ մյուս համայնքներում այլ ժամանակացույց է գործում։ Եթե Գյումրիում և Վանաձորում քարոզարշավը սահմանված է սեպտեմբերի 9-30-ը, ապա մյուս համայնքներում՝ 14-30-ը»,-հավելել է թերթը: