31/08/2016 13:33
Երևանում դատարանի կողմից ազատ արձակված ՌԴ քաղաքացի Միրոնովը վերադարձել է Մոսկվա
ՌԴ քաղաքացի Սերգեյ Միրոնովը, որը ԱՄՆ-ի խնդանքով բերման էր ենթարկվել Երևանում, ապա ազատ արձակվել դատարանի որոշմամբ, չորեքշաբթի առավոտյան ժամանել է մոսկովյան Վնուկովո օդանավակայան: Այս մասին հայտնում է РИА Новости-ին:
Միրոնովը Մոսկվայի մայրաքաղաք է ժամանել կնոջ և փաստաբանի ուղեկցությամբ:
1986 թվականին ծնված Սերգեյ Միրոնովը ձերբակալվել էր Երևանի «Զվարթնոց օդանավակայանում: Նա 2016 թ. մայիսի 11-ից միջազգային մակարդակով հետախուզվում է ԱՄՆ իրավապահ մարմինների կողմից:
Նա մեղադրվում է ԱՄՆ քրեական օրենսգրքի 18-րդ գլխի 371-րդ և 3155-րդ հոդ. /զենքի արտահանման վերահսկման օրենքը խախտելու նախնական համաձայնություն/, 22-րդ գլխի 2778-րդ «b» կետի 2-րդ մասի և «c» կետի, 18-րդ գլխի 2-րդ և 3551-րդ հոդ. /զենքի արտահանման վերահսկման մասին օրենքի խախտման փորձ/, 18-րդ գլխի 1956-րդ հոդ. «h» և «a» կետերի և 3551-րդ հոդ. /փողերի լվացման նախնական համաձայնություն/, 18-րդ գլխի 1956-րդ հոդ. «a» կետի 2-րդ մասի և 3551-րդ հոդ /փողերի լվացում/ հատկանիշներով նախատեսված հանցագործություն կատարելու համար:
Փաստաբանի խոսքով՝ Միրոնովը աշխատում է որպես ծրագրավորող և կապ չունի ինչ-որ գաղտնի տեխնոլոգիաների հետ: