31/08/2016 15:04
Պաշտպանության նախարարությունը պատրաստ է մասնակցել ապրիլյան գործողությունների թեմայով խորհրդարանական լսումների
ՀՀ Ազգային ժողովում համապատասխան նախաձեռնության դեպքում ՀՀ պաշտպանության նախարարությունը պատրաստակամ է մասնակցել ապրիլյան մարտական գործողությունների թեմայով խորհրդարանական լսումների` ցանկացած ձևաչափով ու հարցադրումներով:
Այդ մասին ասված է Պաշտպանության նախարարության պատասխանում՝ ուղղված Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակի նախագահ Արթուր Սաքունցի՝ հայտարարությանը, որ ապրիլյան պատերազմը պետք է դառնա խորհրդարանական լսումների թեմա: