06/09/2016 14:03
Երևանը բացատրություն է սպասում Մոսկվայից քաղաքագետ Ստեփան Գրիգորյանի հարցով
Գլոբալիզացիայի և տարածաշրջանային հետազոտությունների կենտրոնի ղեկավար Ստեփան Գրիգորյանին Ռուսաստան մինչև 2030 թ. այցելելու արգելքը աննախադեպ է, ասել է ՀՀ փոխարտգործնախարար Շավարշ Քոչարյանը:
«Ցանկացած երկրի իրավունքն է առանց նույնիսկ որևէ բացատրության համապատասխան քայլեր կիրառել: Սակայն այս դեպքը արտառոց է այն առումով, որ առաջին անգամ է, որ Հայաստանի և Ռուսաստանի հարաբերություններում այդպիսի քայլ է կիրառվել: Դա նախադեպային է: Այդ իսկ պատճառով մենք դիմել ենք ՌԴ ԱԳՆ և սպասում ենք համապատասխան բացատրության», - լրագրողների հետ զրույցումնշել է Շ.Քոչարյանը: