09/09/2016 14:21
Պավել Մանուկյանի վիրահատությունն ավարտվել է. ոտքի կարճեցում չի նկատվի
Այսօր «Էրեբունի» ԲԿ-ում տեղի ունեցավ «Սասնա ծռեր» խմբի անդամ Պավել Մանուկյանի վիրահատությունը: Լրագրողների հետ զրույցում ԲԿ տնօրեն Միքայել Մանուկյանը նշեց, որ վիրահատությունն անցել է առանց բարդությունների:
«Պավել Մանուկյանը հանգիստ կկարողանա քայլել: Այստեղ խնդիրն այն է, որ բուժումը փուլային է և բավականին երկար: Մենք վերջացրեցինք երկրորդ փուլը: Առաջիկա օրերին՝ հետվիրահատական շրջանում, Մանուկյանը կմնա հիվանդանոցի հսկողության տակ: Երբ բոլոր խնդիրներն արդեն լուծված լինեն, նա կտեղափոխվի «Դատապարտյալների հիվանդանոց»: Հետագա բուժումը կիրականացվի այնտեղ», - ասաց Մ.Մանուկյանը:
Վերջինս վստահեցրեց, որ Պավել Մանուկյանի մոտ չի նկատվի ոտքի կարճեցում, նկատվելու դեպքում էլ այն կլինի չնչին:
«Վիրահատությունից հետո չափել ենք ոտքը: Եթե անգամ կարճեցում լինի 1 սմ խնդիր է լինելու, ինչն ընդհանրապես աննշան է և չի զգացվի», - ասաց նա: