23/09/2016 20:49
«Ռոմայի» նախագահը փնտրում է «ռազմավարական գործընկերոջ»
«Ռոմայի» նախագահ Ջեյմս Պալոտտան փնտրում է «ռազմավարական գործընկերոջ», որը պատրաստ կլինի գնել ակումբի բաժնետոմսերի 40 տոկոսը, հայտնում է isport.ua-ն.
Հաջորդ շաբաթ Պալոտտան կայցելի Լոնդոն, որտեղ կհանդիպի 3 բանկի ղեկավարների հետ։
«Մենք պետք է վճարունակ ներդրող ու ռազմավարական գործընկեր ունենանք, որպեսզի մարզադաշտ կառուցենք. «Ռոման» ի վիճակի է ավելացնել իր ներքին կապիտալը և եկամուտ բերել մեր արտաքին գործընկերոջը»- ասել է Ջեյմսը։
2011 թվականին Պալոտտան ակումբի բաժնետոմսերի 67 տոկոսը ձեռք է բերել 70,3 մլն եվրոյով ու ժամանակին զուգընթաց նկատելիորեն ավելացրել է իր բաժնեմասը։
2012 թվականին Ջեյմսը դարձել է ակումբի նախագահ։