23/09/2016 17:25
Ավստրիան մտադիր է վերսկսել թռիչքները դեպի Բաքու
Ավստրիական ավիաուղիները (Austrian Airlines) մտադիր են վերսկսել չվերթները դեպի Բաքու, հայտարարել է Ավստրիայի ԱԳՆ ղեկավար Սեբաստիան Կուրցը, հայտնում է «Интерфакс»-ը:
Ս. Կուրցն Ադրբեջանի ԱԳՆ ղեկավար Էլմար Մամեդյարովի հետ հանդիպման ժամանակ նշել է, որ ավստրիական ընկերությունները հետաքրքրված են ադրբեջանական տնտեսությունում ներդրումներ կատարելու հարցով:
Իր հերթին Մամեդյարովը նշել է, որ Բաքուն հետաքրքրված է Վիենայի հետ տնտեսական կապերի զարգացմամբ: