23/09/2016 17:01
Աֆրիկացի միլիարդատերը ցանկանում է տիրանալ անգլիական «Արսենալին»
Աֆրիկայի ամենահարուստ մարդը՝ Ալիկո Դանգոտեն, մտադիր է առաջիկա 4 տարվա ընթացքում դառնալ «Արսենալի» լիարժեք սեփականատերը հայտնում է Sport-express.ru-ն։
Սա առաջին անգամը չէ, որ նա հայտարարում է լոնդոնյան ակումբը գնելու մտադրության մասին։ Նշենք, որ «Արսենալի» համասեփականատերերից մեկը ռուս Ալիշեր Ուսմանովն է, որի բաժինը կազմում է 30 տոկոս։ Գլխավոր սեփականատերը մնում է Սթեն Կրոնկեն, ով տիրում է բաժնետոմսերի 67 տոկոսին։
«Արսենալը» 13 անգամ հռչակվել է չեմպիոն, 12 անգամ՝ Անգլիայի գավաթակիր և Գավաթների գավաթի հաղթող: