23/09/2016 18:50
Երկրաշարժն Իտալիային արժեցել է 4 մլրդ դոլար
Օգոստոսի 24-ին Իտալիայի կենտրոնական հատվածում տեղի ունեցած երկրաշարժի հասցրած վնասը, որի հետևանքով զոհվեց 297 մարդ, կազմում է մոտ 4 մլրդ եվրո: Ինչպես հայտնում է ТАСС-ն, այս մասին հայտարարել է Իտալիայի վարչապետ Մատեո Ռենցին:
«Մենք առայժմ վնասը գնահատում ենք միայն առավել շատ տուժած շրջաններում, որտեղ մարդիկ են զոհվել, իսկ իրականում շենքերի վնասվածքներ կան հարակից շատ գոտիներում»,- ասել է նա:
Քաղաքացիական պաշտպանության դեպարտամենտի ղեկավար Ֆաբրիցիո Կրուչոն էլ նշել է, որ տանիքից զրկված մոտ 3 հազար մարդու համար փայտե տներից ժամանակավոր ավան կառուցելու համար կպահանջվի մինչև 7 ամիս:
Շատերին առաջարկվել է պետության հաշվին ժամանակավորապես հյուրանոցային համարներում տեղավորվել, նաև դոտացիա ստանալ բնակարան վարձելու համար: