23/09/2016 17:40
Թուրքերն առանց թույլտվության Բաթումում դպրոց են բացել
Վրաստանի կրթության և գիտության նախարար Ալեքսանդր Ջեջելավան վրդովմունք է հայտնել Բաթում քաղաքում առանց անհրաժեշտ պատշաճ թույլտվության թուրքական դպրոցի շինարարության կապակցությամբ, հայտնում է Sputnik-Georgia-ն։
Նոր դպրոցը 2 օր առաջ բացվել է Վրաստանի սևծովյան ափամերձ տարածքում այդ երկրում ապրող թուրք երեխաների համար։ Դպրոցը ֆինանսավորում է Թուրքիայի կառավարությունը։
Նախարարն անթույլատրելի է համարում այն, որ դպրոցի բացմանը հրավիրված չեն եղել Վրաստանի կրթության նախարարության ներկայացուցիչները։