23/09/2016 19:30
Թուրքիան չի ճանաչում Ղրիմի տարածքում ՌԴ Պետդումայի ընտրությունների արդյունքները
Անկարան չի ճանաչում Ղրիմի տարածքում անցկացված Ռուսաստանի Պետդումայի ընտրությունների արդյունքները: Ինչպես հայտնում է РИА Новости-ն, այս մասին ասվում է Թուրքիայի ԱԳՆ մամուլի քարտուղար Թանժու Բիլգչի հայտարարության մեջ:
«Թուրքիան շարունակում է աջակցել Ուկրաինայի տարածքային ամբողջականությանը՝ ներառյալ Ղրիմը: Ընտրությունները, որոնք նախորդ շաբաթ անցկացվել են Ռուսաստանում, մեր կողմից գնահատվում են այդդիրքորոշումից: Դրա հետ կապված մեր կարծիքով՝ Ղրիմում անցկացված այդ ընտրությունների արդյունքները չունեն իրավական ուժ»,- ասվում է հայտարարության մեջ:
Ավելի վաղ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանն Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոյին հայտնել է, որ Անկարան չի ճանաչում Ղրիմի անցումը Ռուսաստանին: