23/09/2016 17:56
Հովհաննես Ղազարյանի կալանքի ժամկետը երկարաձգվեց երկու ամսով
Երևան քաղաքի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը 2016 թ. սեպտեմբերի 23-ին բավարարեց «Հիմնադիր խորհրդարանի» անդամ Հովհաննես Ղազարյանի կալանքի ժամկետը երկարաձգելու քննիչի միջնորդությունը:
Դատարանի որոշմամբ՝ Հովհաննես Ղազարյանի կալանքի ժամկետը երկարաձգվեց երկու ամսով:
Հիշեցնենք՝ վերջինս կալանավորվել է «Սասնա Ծռեր» խմբավորման կողմից 2016 թ. հուլիսի 17-ին ՀՀ Ոստիկանության ՊՊԾ գնդի գրավումից հետո տեղի ունեցած զանգվածային անկարգությունների ընթացքում ոստիկանության աշխատակիցների նկատմամբ բռնություն գործադրելու մեղադրանքով: