23/09/2016 20:57
Հրեղեն թռչնի մասին հեքիաթը Ալյոնա Ախմադուլինայի հավաքածուում
Հրեղեն թռչնի մասին հեքիաթը կենդանացել է Ռուսաստանի ամենահայտնի դիզայներներից մեկի` Ալյոնա Ախմադուլինայի պարկուճային հավաքածուի զգեստներում: Ինչպես հայտնում է NTD.ru-ն, Մոսկվայում ներկայացվել են հինգ մետաքսյա երեկոյան զգեստներ:
Այս անգամ հագուստների սյուժեի համար ծառայել է հրեղեն թռչնի մասին ռուսական ժողովրդական հեքիաթը:
Փոքր հավաքածուի հագուստները ստեղծվել են մեկ օրինակով: Ցուցադրությունը դեռ7ս կշարունակվի մինչև հոկտեմբերի կեսերը: