23/09/2016 18:23
Մեսսին շնորհակալություն է հայտնել մյոնխենգլադբախի «Բորուսիային»
«Բարսելոնայի» հարձակվող Լիոնել Մեսսին շնորհակալություն է հայտնել մյոնխենգլադբախի «Բորուսիային», որն Արգենտինայի հավաքականի ավագին մաղթել էր շուտափույթ ապաքինում, հայտնում է Sports.ru-ն:
«Շատ շնորհակալ եմ «Բորուսիային» աջակցության համար: Դա շատ հաճելի քայլ է: Շնորհակալ եմ բոլոր նրանց, ովքեր աջակցական հաղորդագրություններ են ուղարկել ինձ: Անհրաժեշտ է մի քիչ հանգստանալ, որպեսզի վերադառնամ ավելի ուժեղ»,- գրել է Մեսսին Facebook-ի իր էջում: